Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Արմեն Մուրադյանն ընտրվեց բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Արմեն Մուրադյանն ընտրվեց բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար
04.11.2016 | 16:48

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
«Այսօր տեղի ունեցած ԵՊԲՀ խորհրդի նիստում Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվել է համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար»՝ ասել է ԵՊԲՀ-ի մամուլի խոսնակ Վիկտորյա Անիկինան:

Հարցին՝ ինչո՞ւ ժամանակավոր պաշտոնակատար, նա նշեց, որ ընտրություններից հետո միայն կհաստատվի նրա պաշտոնը: «Ընթացակարգ պետք է ձևակերպվի, ընտրությունների հստակ օր նշանակվի»,- մանրամասնեց նա: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընդունել է բուհի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի` ռեկտորի պաշտոնից ազատվելու դիմումը:

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ